ԵԱՏՄ-ի եւ Իսրայելի միջեւ բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա նոյեմբերին
ПОЛИТИКАԵվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) պատրաստվում Է Եվրասիական միության եւ Իսրայելի միջեւ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման շուրջը բանակցությունների առաջին փուլն անցկացնել արդեն ընթացիկ տարվա նոյեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է ԵԱՏՀ-ի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:
«Իսրայելի հետ բանակցությունների առաջին փուլը մենք պատրաստվում ենք անցկացնել արդեն նոյեմբերին: Բանակցությունների ընթացքը, սովորականի նման, մենք չենք մեկնաբանում մինչեւ ավարտման պահը»,- ասել Է նա:
Տակավին մայիսին Նիկիշինան կանխատեսել Էր, որ ԵԱՏՄ-ն 2017 թվականին կարող Է ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Իսրայելի հետ, որը քանիցս հայտնել Է, որ շահագրգռված Է նման համագործակցությամբ:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



