ԵԱՏՄ-ի եւ Իսրայելի միջեւ բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա նոյեմբերին
ՔԱՂԱՔԱԿԱՆԵվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) պատրաստվում Է Եվրասիական միության եւ Իսրայելի միջեւ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման շուրջը բանակցությունների առաջին փուլն անցկացնել արդեն ընթացիկ տարվա նոյեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է ԵԱՏՀ-ի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:
«Իսրայելի հետ բանակցությունների առաջին փուլը մենք պատրաստվում ենք անցկացնել արդեն նոյեմբերին: Բանակցությունների ընթացքը, սովորականի նման, մենք չենք մեկնաբանում մինչեւ ավարտման պահը»,- ասել Է նա:
Տակավին մայիսին Նիկիշինան կանխատեսել Էր, որ ԵԱՏՄ-ն 2017 թվականին կարող Է ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Իսրայելի հետ, որը քանիցս հայտնել Է, որ շահագրգռված Է նման համագործակցությամբ:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



