ԵԱՏՄ-ի եւ Իսրայելի միջեւ բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա նոյեմբերին
POLITICSԵվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) պատրաստվում Է Եվրասիական միության եւ Իսրայելի միջեւ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման շուրջը բանակցությունների առաջին փուլն անցկացնել արդեն ընթացիկ տարվա նոյեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է ԵԱՏՀ-ի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:
«Իսրայելի հետ բանակցությունների առաջին փուլը մենք պատրաստվում ենք անցկացնել արդեն նոյեմբերին: Բանակցությունների ընթացքը, սովորականի նման, մենք չենք մեկնաբանում մինչեւ ավարտման պահը»,- ասել Է նա:
Տակավին մայիսին Նիկիշինան կանխատեսել Էր, որ ԵԱՏՄ-ն 2017 թվականին կարող Է ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Իսրայելի հետ, որը քանիցս հայտնել Է, որ շահագրգռված Է նման համագործակցությամբ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



