Համաներման նախագծի մշակումը նախատեսվում Է ավարտել մինչև ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 12-ը .«Ժողովուրդ»
ПОЛИТИКА«Ժողովուրդ»–ի տեղեկություններով ՀՀ նախագահի նստավայրում քննարկումներ են կազմակերպվել Անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու նախագծի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են դատաիրավական համակարգի ներկայացուցիչները։ Նախագիծը, կարելի Է ասել, գրեթե պատրաստ Է, և այդ քննարկման ընթացքում վերջին ճշգրտումներն են իրականացվել։ Մեր տեղեկություններով՝ համաներման նախագծի մշակումը նախատեսվում Է ավարտել մինչև ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 12-ը։ Այս տեսանկյունից ուշագրավ Է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը։ Հնարավոր համաներման մասին լուրերի տարածվելուց հետո դատապարտյալները ամեն կերպ ձգտում են խախտում թույլ չտալ, որպեսզի համաներմամբ նախատեսվող պատժի մեղմացումից չզրկվեն»,–գրում է թերթը։
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



