Համաներման նախագծի մշակումը նախատեսվում Է ավարտել մինչև ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 12-ը .«Ժողովուրդ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժողովուրդ»–ի տեղեկություններով ՀՀ նախագահի նստավայրում քննարկումներ են կազմակերպվել Անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու նախագծի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են դատաիրավական համակարգի ներկայացուցիչները։ Նախագիծը, կարելի Է ասել, գրեթե պատրաստ Է, և այդ քննարկման ընթացքում վերջին ճշգրտումներն են իրականացվել։ Մեր տեղեկություններով՝ համաներման նախագծի մշակումը նախատեսվում Է ավարտել մինչև ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 12-ը։ Այս տեսանկյունից ուշագրավ Է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը։ Հնարավոր համաներման մասին լուրերի տարածվելուց հետո դատապարտյալները ամեն կերպ ձգտում են խախտում թույլ չտալ, որպեսզի համաներմամբ նախատեսվող պատժի մեղմացումից չզրկվեն»,–գրում է թերթը։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



