Համաներման նախագծի մշակումը նախատեսվում Է ավարտել մինչև ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 12-ը .«Ժողովուրդ»
POLITICS«Ժողովուրդ»–ի տեղեկություններով ՀՀ նախագահի նստավայրում քննարկումներ են կազմակերպվել Անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու նախագծի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են դատաիրավական համակարգի ներկայացուցիչները։ Նախագիծը, կարելի Է ասել, գրեթե պատրաստ Է, և այդ քննարկման ընթացքում վերջին ճշգրտումներն են իրականացվել։ Մեր տեղեկություններով՝ համաներման նախագծի մշակումը նախատեսվում Է ավարտել մինչև ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 12-ը։ Այս տեսանկյունից ուշագրավ Է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը։ Հնարավոր համաներման մասին լուրերի տարածվելուց հետո դատապարտյալները ամեն կերպ ձգտում են խախտում թույլ չտալ, որպեսզի համաներմամբ նախատեսվող պատժի մեղմացումից չզրկվեն»,–գրում է թերթը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



