Օբաման Պուտինի հետ հանդիպում է ակնկալում G20-ի գագաթնաժողովում. Սպիտակ տուն
ПОЛИТИКАԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում է ակնկալում G20-ի՝ Չինաստանի Հանչժոու քաղաքում կայանալիք գագաթնաժողովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը:
Դրա հետ մեկտեղ նա ճշտել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների պաշտոնական հանդիպում առայժմ չի պլանավորվում: «Սակայն նրանց մասնակցությամբ նմանօրինակ բոլոր համաժողովներում մենք ջանում ենք հնարավորություն գտնել նրանց շփման համար: Ուշադրության կենտրոնում սովորաբար Սիրիան է եւ Ուկրաինան»,- ասել է նա:
G20-ի գագաթնաժողովը սեպտեմբերի 4-5-ին տեղի կունենա Հանչժոու քաղաքում (ՉԺՀ-ի Ժժեցզյանի նահանգի վարչական կենտրոն), հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



