Օբաման Պուտինի հետ հանդիպում է ակնկալում G20-ի գագաթնաժողովում. Սպիտակ տուն
ՔԱՂԱՔԱԿԱՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում է ակնկալում G20-ի՝ Չինաստանի Հանչժոու քաղաքում կայանալիք գագաթնաժողովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը:
Դրա հետ մեկտեղ նա ճշտել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների պաշտոնական հանդիպում առայժմ չի պլանավորվում: «Սակայն նրանց մասնակցությամբ նմանօրինակ բոլոր համաժողովներում մենք ջանում ենք հնարավորություն գտնել նրանց շփման համար: Ուշադրության կենտրոնում սովորաբար Սիրիան է եւ Ուկրաինան»,- ասել է նա:
G20-ի գագաթնաժողովը սեպտեմբերի 4-5-ին տեղի կունենա Հանչժոու քաղաքում (ՉԺՀ-ի Ժժեցզյանի նահանգի վարչական կենտրոն), հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



