Օբաման Պուտինի հետ հանդիպում է ակնկալում G20-ի գագաթնաժողովում. Սպիտակ տուն
POLITICSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում է ակնկալում G20-ի՝ Չինաստանի Հանչժոու քաղաքում կայանալիք գագաթնաժողովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը:
Դրա հետ մեկտեղ նա ճշտել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների պաշտոնական հանդիպում առայժմ չի պլանավորվում: «Սակայն նրանց մասնակցությամբ նմանօրինակ բոլոր համաժողովներում մենք ջանում ենք հնարավորություն գտնել նրանց շփման համար: Ուշադրության կենտրոնում սովորաբար Սիրիան է եւ Ուկրաինան»,- ասել է նա:
G20-ի գագաթնաժողովը սեպտեմբերի 4-5-ին տեղի կունենա Հանչժոու քաղաքում (ՉԺՀ-ի Ժժեցզյանի նահանգի վարչական կենտրոն), հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



