12 խոհարարական սխալներ, որոնք կարող են փչացնել մեր ուտեստները
ЛАЙФՀաստատ եղած կլինեն դեպքեր, երբ դուք որոշել եք հիասքանչ ընթրիք պատրաստել, հետևել եք բոլոր ցուցումներին, ճիշտ չափաբաժիններ եք լցրել՝ ինչպես գրված է բաղադրատոմսում, սակայն արդյունքը ակնկալածից շատ տարբեր է ստացվել: Այսպիսով, ի՞նչն է պատճառը, որ մեզ մոտ չի ստացվում:
Այսօր մենք ձեզկներկայացնենք ամենագլխավոր խոհարարական սխալները, որոնք փչացնում են մեր սիրելի ուտեստների համը:
-
Թավան ծանրաբեռնելը
Եթե ցանկանում եք, որ միսը լավ կարմրի և խրթխրթան լինի, ուրեմն դրան պետք է շատ ազատ տարածք տալ թավայի մեջ: Թավան շատ ծանրաբեռնելով՝ միսը տապակվելու փոխարեն կեփվի:

-
Միսը չկպչող թավայի մեջ տապակելը
Մսի վատ տապակվելու ևս մեկ պատճառն էլ այն է, որ մենք այն տապակում ենք չկպչող թավայի մեջ: Չկպչող թավաները ընդհանրապես ավելի քիչ են տաքանում, ուստի դրանք ավելի հարմար են ձվածեղի համար: Իսկ մսի դեպքում ավելի հարմար են սովորական թավաները:

-
Մակարոնեղենի ջրի մեջ աղ չլցնելը
Իդեալական մակարոնեղեն պատրաստելու գլխավոր կանոնը դրա ջրի մեջ աղ ցանելն է: Աղի պակասի պատճառով մակարոնեղենը կորցնում է իր համը: Եթե վստահ չեք, թե ինչքան աղ ավելացնել, ուրեմն ձեզ մի խորհուրդ՝ 300 գրամ մակարոնեղենին հասնում է 1 ճաշի գդալ աղ:

-
Ձիթապտղի յուղով տապակելը
Բարձր ջերմաստիճանում ձիթապտղի յուղը կորցնում է իր բոլոր օգտակար հատկությունները և սկսում է այրվել, ինչը կարող է ամբողջովին փչացնել ձեր ուտեստը: Ուստի ավելի լավ է ձիթապտղի յուղն օգտագործել աղցանների համար, իսկ արևածաղկի ձեթը՝ տապակելու համար:

-
Չոր բաղադրիչները բաժակով չափելը
Մեզնից շատերը խմորի համար բաղադրիչների քանակը չափում են սովորական բաժակով՝ առանց ուշադրություն դարձնելու այն փաստին, որ այն տարբեր ծավալներ է պարունակում չոր և հեղուկ նյութերի համար: Հիշե՛ք՝ թխելու համար պետք է իմանալ ճշգրիտ չափերը: Ուստի՝ եթե անգիր չեք հիշում բոլոր չափերը, ուրեմն օգտագործեք հատուկ չափի ցուցիչներով բաժակ:

-
Թավան եփելուց առաջ քիչ տաքացնելը
Շեֆ-խոհարարներն ասում են. «Եթե կարծում եք, որ ձեր թավան արդեն բավական տաք է, ուրեմն սպասեք ևս 1-2 րոպե և հետո միայն շարունակեք եփելը:» Խրթխրթան և համեղ ուտեստներ պատրաստելու համար ձեզ անպայման անհրաժեշտ է նախապես լավ տաքացված թավա:

-
Սխտորը չափից շատ տապակելը
Շատ բաղադրատոմսերում նշվում է, որ սխտորը պետք է ավելացվի պատրաստման պրոցեսի վերջում և նույնիսկ պետք է հանվի ուտեստը պատրաստելուց 2-3 րոպե հետո: Սխտորը շատ ավելի քիչ ջուր է պարունակում, քան բանջարեղենները և այն ավելի արագ է այրվում: Սխտորը, թավայի մեջ երկար մնալով, կարող է ուտեստին տհաճ համ հաղորդել:

-
Սառած միսը տաք թավայի մեջ դնելով
Միսը պատրաստելուց առաջ պետք է այն մի քանի ժամ պահել սենյակային ջերմաստիճանի տակ: Հալեցված միսն ավելի լավ և հավասար է տապակվելու, իսկ սառածը, ընդհակառակը, կարող է լավ և պատրաստի տեսք ունենալ, սակայն այն իրականում հում կարող է լինել: Նույն կանոնը վերաբերում է նաև սառած միսը եփելուն:

-
Միսը պատրաստելուց հետո անմիջապես ուտելը
Նույնիսկ եթե դուք չեք դիմանում և ցանկանում եք միանգամից ըմբոշխնել ձեր պատրաստած ուտեստը, ավելի լավ կլինի մի փոքր սպասել: Մի քանի րոպե սպասելով՝ դուք կզգաք, որ ձեր պատրաստած ուտեստը շատ ավելի հաճելի համ ունի:

-
Բոլոր մթերքները սառնարանում պահելը
Բոլոր մթերքները սառնարանում պահելը այդքան էլ լավ միտք չէ: Լոլիկը, սոխը, սխտորը, կարտոֆիլը, ձուն և տարբեր տրոպիկական մրգերը, օրինակ՝ կիվին կամ մանգոն շատ ավելի լավ համ ունեն, երբ սառնարանում չեն պահվում: Սառնարանում պահվելով՝ այս մթերքները կորցնում են իրենց թարմությունը և շուտ են փչանում:

-
Միսն անընդհատ թավայի մեջ շրջելը
Պարտադիր չէ պատրաստելու ընթացքում անընդհատ միսը շրջել: Արդյունքում միսը կարող է շատ չոր ստացվել և տհաճ տեսք ունենալ: Ուղղակի որոշ ժամանակ թողեք միսն այնպես, ինչպես կա և հաճախ մի՛ շրջեք:

-
Ձուն չափից շատ եփելը
Երբևէ նկատե՞լ եք եփած ձվի սպիտակուցի մեջ մոխրագույն նյութը: Իրականում դա ոչ մի կապ չունի ձվի որակի հետ: Ամենայն հավանականությամբ դուք ուղղակի փաչից շատ եք եփել ձուն: Ճիշտ գույնը և պնդությունը ստանալու համար, ձուն հեռացրեք հենց այն ժամանակ, երբ այն սկսում է եռալ և ապա այն 10 րոպե տաք ջրի մեջ պահեք: Այսպես ձվի սպիտակուց ու դեղնուցը իրենց ճիշտ գույնը կստանան:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



