Կառնուտ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրամբարը. վարորդը տեղում մահացել է
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 03.49-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 60-ամյա Ա. Թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ջրամբարը. վարորդը տեղում մահացել է, իսկ ուղեւոր 47-ամյա Ա. Բ.-ն մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենան. ներսում հայտնաբերել են վարորդի դին:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



