Կառնուտ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրամբարը. վարորդը տեղում մահացել է
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 03.49-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 60-ամյա Ա. Թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ջրամբարը. վարորդը տեղում մահացել է, իսկ ուղեւոր 47-ամյա Ա. Բ.-ն մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենան. ներսում հայտնաբերել են վարորդի դին:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



