Կառնուտ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրամբարը. վարորդը տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 03.49-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 60-ամյա Ա. Թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ջրամբարը. վարորդը տեղում մահացել է, իսկ ուղեւոր 47-ամյա Ա. Բ.-ն մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենան. ներսում հայտնաբերել են վարորդի դին:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
4
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
5
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ



