Facebook սոցցանցը ռեկորդ է սահմանել. 1 օրում այցելությունների թիվը գերազանցել է 1 միլիարդը
ЛАЙФFacebook սոցցանցի օգտատերերի թիվն առաջին անգամ մեկ օրում եղել է 1 մլրդ, հայտնել է կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
«Դա կարևոր իրադարձություն է Facebook-ի համար»,- գրել է Ցուկերբերգը։
Մեկ օրում այցելուների թվով ռեկորդը սահմանվել է օգոստոսի 24-ին, երբ մոլորակի յուրաքանչյուր 7-րդ բնակիչը կապ է հաստատել ընկերների կամ ընտանիքի հետ, նշել է կայքի հիմնադիրը։
Աշխարհում ամենախոշոր սոցկայքն ունի մոտ 1.5 մլրդ օգտատեր։ 2015թ. հունիսին կայքից օգտվել է օրական միջինը 968 մլն մարդ, որոնցից 844 մլն-ը սոցկայք է մտել բջջային սարքերից, փոխանցում է Deursche Welle-ն։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
4
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



