Facebook սոցցանցը ռեկորդ է սահմանել. 1 օրում այցելությունների թիվը գերազանցել է 1 միլիարդը
ԼԱՅՖFacebook սոցցանցի օգտատերերի թիվն առաջին անգամ մեկ օրում եղել է 1 մլրդ, հայտնել է կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
«Դա կարևոր իրադարձություն է Facebook-ի համար»,- գրել է Ցուկերբերգը։
Մեկ օրում այցելուների թվով ռեկորդը սահմանվել է օգոստոսի 24-ին, երբ մոլորակի յուրաքանչյուր 7-րդ բնակիչը կապ է հաստատել ընկերների կամ ընտանիքի հետ, նշել է կայքի հիմնադիրը։
Աշխարհում ամենախոշոր սոցկայքն ունի մոտ 1.5 մլրդ օգտատեր։ 2015թ. հունիսին կայքից օգտվել է օրական միջինը 968 մլն մարդ, որոնցից 844 մլն-ը սոցկայք է մտել բջջային սարքերից, փոխանցում է Deursche Welle-ն։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



