Facebook սոցցանցը ռեկորդ է սահմանել. 1 օրում այցելությունների թիվը գերազանցել է 1 միլիարդը
LIFEFacebook սոցցանցի օգտատերերի թիվն առաջին անգամ մեկ օրում եղել է 1 մլրդ, հայտնել է կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
«Դա կարևոր իրադարձություն է Facebook-ի համար»,- գրել է Ցուկերբերգը։
Մեկ օրում այցելուների թվով ռեկորդը սահմանվել է օգոստոսի 24-ին, երբ մոլորակի յուրաքանչյուր 7-րդ բնակիչը կապ է հաստատել ընկերների կամ ընտանիքի հետ, նշել է կայքի հիմնադիրը։
Աշխարհում ամենախոշոր սոցկայքն ունի մոտ 1.5 մլրդ օգտատեր։ 2015թ. հունիսին կայքից օգտվել է օրական միջինը 968 մլն մարդ, որոնցից 844 մլն-ը սոցկայք է մտել բջջային սարքերից, փոխանցում է Deursche Welle-ն։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



