Իրանի Մեջլիսի խոսնակի խորհրդականը Թուրքիան ռազմավարական գործընկեր Է համարել
МЕЖДУНАРОДНОЕԱնկարան եղել եւ մնում Է Թեհրանի ռազմավարական գործընկերը: Այդ մասին օգոստոսի 23-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության Մեջլիսի խոսնակի խորհրդական Ամիր Աբդոլահիյանը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում: Վերջին հինգ տարվա ընթացքում, ինչ ծավալվում Է սիրիական ճգնաժամը, Թուրքիայի հետ մեր համատեղ դիվանագիտական ջանքերը կենտրոնացած Էին այն բանի վրա, որ Սիրիայի ապագայի հարցում հակասությունները չազդեն Անկարայի հետ մեր ռազմավարական հարաբերությունների վրա: Կողմերից ոչ մեկը չկատարեց այնպիսի քայլեր, որոնք առաջին պլան կմղեին Սիրիայի հարցում մեր տարաձայնությունները եւ կստվերեին մեր ռազմավարական համագործակցությունը»,-ասել Է Աբդոլահիյանը Sputnik գործակալնությանը տված հարցազրույցում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



