Իրանի Մեջլիսի խոսնակի խորհրդականը Թուրքիան ռազմավարական գործընկեր Է համարել
INTERNATIONAL NEWSԱնկարան եղել եւ մնում Է Թեհրանի ռազմավարական գործընկերը: Այդ մասին օգոստոսի 23-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության Մեջլիսի խոսնակի խորհրդական Ամիր Աբդոլահիյանը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում: Վերջին հինգ տարվա ընթացքում, ինչ ծավալվում Է սիրիական ճգնաժամը, Թուրքիայի հետ մեր համատեղ դիվանագիտական ջանքերը կենտրոնացած Էին այն բանի վրա, որ Սիրիայի ապագայի հարցում հակասությունները չազդեն Անկարայի հետ մեր ռազմավարական հարաբերությունների վրա: Կողմերից ոչ մեկը չկատարեց այնպիսի քայլեր, որոնք առաջին պլան կմղեին Սիրիայի հարցում մեր տարաձայնությունները եւ կստվերեին մեր ռազմավարական համագործակցությունը»,-ասել Է Աբդոլահիյանը Sputnik գործակալնությանը տված հարցազրույցում:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



