Իրանի Մեջլիսի խոսնակի խորհրդականը Թուրքիան ռազմավարական գործընկեր Է համարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնկարան եղել եւ մնում Է Թեհրանի ռազմավարական գործընկերը: Այդ մասին օգոստոսի 23-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության Մեջլիսի խոսնակի խորհրդական Ամիր Աբդոլահիյանը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում: Վերջին հինգ տարվա ընթացքում, ինչ ծավալվում Է սիրիական ճգնաժամը, Թուրքիայի հետ մեր համատեղ դիվանագիտական ջանքերը կենտրոնացած Էին այն բանի վրա, որ Սիրիայի ապագայի հարցում հակասությունները չազդեն Անկարայի հետ մեր ռազմավարական հարաբերությունների վրա: Կողմերից ոչ մեկը չկատարեց այնպիսի քայլեր, որոնք առաջին պլան կմղեին Սիրիայի հարցում մեր տարաձայնությունները եւ կստվերեին մեր ռազմավարական համագործակցությունը»,-ասել Է Աբդոլահիյանը Sputnik գործակալնությանը տված հարցազրույցում:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



