Իրանը եւ Թուրքիան կքննարկեն Սիրիայում իրադրությունը
ПОЛИТИКАԻրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Անսարի Ջաբերը Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ կքննարկի տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես, Սիրիայում ճգնաժամը:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը` նշելով, որ այսօր սկսվել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարի տեղակալի այցը Թուրքիա:
Երկու երկրների միջեւ դիվանագիտական կապերը ակտիվացել են այն բանից հետո, երբ Թուրքիան պատրաստակամություն է հայտնել Սիրիայում ճգնաժամը կարգավորելու հարցում աշխատել Իրանի եւ Ռուսաստանի հետ:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն այցելել էր (օգոստոսի 18) Թեհրան, իսկ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը` Թուրքիա:
Ենթադրվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի առաջին կեսին պաշտոնական այց կկատարի Իրան:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



