Իրանը եւ Թուրքիան կքննարկեն Սիրիայում իրադրությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆԻրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Անսարի Ջաբերը Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ կքննարկի տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես, Սիրիայում ճգնաժամը:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը` նշելով, որ այսօր սկսվել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարի տեղակալի այցը Թուրքիա:
Երկու երկրների միջեւ դիվանագիտական կապերը ակտիվացել են այն բանից հետո, երբ Թուրքիան պատրաստակամություն է հայտնել Սիրիայում ճգնաժամը կարգավորելու հարցում աշխատել Իրանի եւ Ռուսաստանի հետ:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն այցելել էր (օգոստոսի 18) Թեհրան, իսկ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը` Թուրքիա:
Ենթադրվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի առաջին կեսին պաշտոնական այց կկատարի Իրան:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



