Իրանը եւ Թուրքիան կքննարկեն Սիրիայում իրադրությունը
POLITICSԻրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Անսարի Ջաբերը Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ կքննարկի տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես, Սիրիայում ճգնաժամը:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը` նշելով, որ այսօր սկսվել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարի տեղակալի այցը Թուրքիա:
Երկու երկրների միջեւ դիվանագիտական կապերը ակտիվացել են այն բանից հետո, երբ Թուրքիան պատրաստակամություն է հայտնել Սիրիայում ճգնաժամը կարգավորելու հարցում աշխատել Իրանի եւ Ռուսաստանի հետ:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն այցելել էր (օգոստոսի 18) Թեհրան, իսկ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը` Թուրքիա:
Ենթադրվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի առաջին կեսին պաշտոնական այց կկատարի Իրան:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



