Ուսեյն Բոլթ. Չեմ կարծում, որ պետք է համեմատել ինձ ու Ֆելփսին
СПОРТՈւթակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, ջամայկացի Ուսեյն Բոլթը չի ցանկացել համեմատվել 23-ակի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի Մայքլ Ֆելփսի հետ:
«Բարդ է ասել, թե ով է մեզնից ավելի փառահեղ մարզիկ: Մեր մարզաձեւերը բացարձակ տարբեր են: Չեմ կարծում, որ առհասարակ պետք է համեմատել մեզ:
Բայց ես իհարկե հետեւել եմ Ֆելփսի կարիերային եւ շատ եմ նրան հարգում: Նա մեծագույն մարզիկ է: Նրա նման մարդիկ են օրինակ ծառայում երեխաների համար եւ ստիպում նրանց սկսել զբաղվել սպորտով»,- Ուսեյն Բոլթի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Մայքլ Ֆելփսն արդեն ավարտել է մրցելույթը Ռիոյի Օլիմպիական խաղերում, Ուսեյն Բոլթը Ջամայկայի քառյակի հետ դեռ մասնակցել է 4 անգամ 100 մետր փոխանցավազքին:
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
За два месяца девять лет восполнится? «Паст»
4
Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана
5
Когда земля уходит из-под ног: «Паст»



