Ուսեյն Բոլթ. Չեմ կարծում, որ պետք է համեմատել ինձ ու Ֆելփսին
SPORTՈւթակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, ջամայկացի Ուսեյն Բոլթը չի ցանկացել համեմատվել 23-ակի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի Մայքլ Ֆելփսի հետ:
«Բարդ է ասել, թե ով է մեզնից ավելի փառահեղ մարզիկ: Մեր մարզաձեւերը բացարձակ տարբեր են: Չեմ կարծում, որ առհասարակ պետք է համեմատել մեզ:
Բայց ես իհարկե հետեւել եմ Ֆելփսի կարիերային եւ շատ եմ նրան հարգում: Նա մեծագույն մարզիկ է: Նրա նման մարդիկ են օրինակ ծառայում երեխաների համար եւ ստիպում նրանց սկսել զբաղվել սպորտով»,- Ուսեյն Բոլթի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Մայքլ Ֆելփսն արդեն ավարտել է մրցելույթը Ռիոյի Օլիմպիական խաղերում, Ուսեյն Բոլթը Ջամայկայի քառյակի հետ դեռ մասնակցել է 4 անգամ 100 մետր փոխանցավազքին:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



