Ուսեյն Բոլթ. Չեմ կարծում, որ պետք է համեմատել ինձ ու Ֆելփսին
ՍՊՈՐՏՈւթակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, ջամայկացի Ուսեյն Բոլթը չի ցանկացել համեմատվել 23-ակի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի Մայքլ Ֆելփսի հետ:
«Բարդ է ասել, թե ով է մեզնից ավելի փառահեղ մարզիկ: Մեր մարզաձեւերը բացարձակ տարբեր են: Չեմ կարծում, որ առհասարակ պետք է համեմատել մեզ:
Բայց ես իհարկե հետեւել եմ Ֆելփսի կարիերային եւ շատ եմ նրան հարգում: Նա մեծագույն մարզիկ է: Նրա նման մարդիկ են օրինակ ծառայում երեխաների համար եւ ստիպում նրանց սկսել զբաղվել սպորտով»,- Ուսեյն Բոլթի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Մայքլ Ֆելփսն արդեն ավարտել է մրցելույթը Ռիոյի Օլիմպիական խաղերում, Ուսեյն Բոլթը Ջամայկայի քառյակի հետ դեռ մասնակցել է 4 անգամ 100 մետր փոխանցավազքին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



