Սինգֆիլդի գավաթում քառիշխանություն է՝ Արոնյանի մասնակցությամբ
СПОРТՍինգֆիլդի գավաթի խաղարկությունում օգոստոսի 8-ին տեղի են ունեցել 4-րդ տուրի պարտիաները: Տուրի բոլոր հանդիպումները ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Ինչպես«Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից, Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ:
Մրցաշարային աղյուսակը փոփոխություններ չկրեց. 4 շախմատիստ` Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Վիշվանաթան Անանդը և Վեսելին Թոփալովը վաստակել են 2,5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 3 շախմատիստ՝ Դին Լիժենը, Հիկարու Նակամուրան և Ֆաբիանո Կարուանան իրենց ակտիվում գրանցել են 2-ական միավոր և կիսում են 5-7-րդ հորիզոնականները:
Օգոստոսի 9-ին կայանալիք 5-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն է Անիշ Գիրին:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



