Սինգֆիլդի գավաթում քառիշխանություն է՝ Արոնյանի մասնակցությամբ
ՍՊՈՐՏՍինգֆիլդի գավաթի խաղարկությունում օգոստոսի 8-ին տեղի են ունեցել 4-րդ տուրի պարտիաները: Տուրի բոլոր հանդիպումները ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Ինչպես«Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից, Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ:
Մրցաշարային աղյուսակը փոփոխություններ չկրեց. 4 շախմատիստ` Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Վիշվանաթան Անանդը և Վեսելին Թոփալովը վաստակել են 2,5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 3 շախմատիստ՝ Դին Լիժենը, Հիկարու Նակամուրան և Ֆաբիանո Կարուանան իրենց ակտիվում գրանցել են 2-ական միավոր և կիսում են 5-7-րդ հորիզոնականները:
Օգոստոսի 9-ին կայանալիք 5-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն է Անիշ Գիրին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



