Սինգֆիլդի գավաթում քառիշխանություն է՝ Արոնյանի մասնակցությամբ
SPORTՍինգֆիլդի գավաթի խաղարկությունում օգոստոսի 8-ին տեղի են ունեցել 4-րդ տուրի պարտիաները: Տուրի բոլոր հանդիպումները ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Ինչպես«Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից, Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ:
Մրցաշարային աղյուսակը փոփոխություններ չկրեց. 4 շախմատիստ` Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Վիշվանաթան Անանդը և Վեսելին Թոփալովը վաստակել են 2,5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 3 շախմատիստ՝ Դին Լիժենը, Հիկարու Նակամուրան և Ֆաբիանո Կարուանան իրենց ակտիվում գրանցել են 2-ական միավոր և կիսում են 5-7-րդ հորիզոնականները:
Օգոստոսի 9-ին կայանալիք 5-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն է Անիշ Գիրին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



