Ուկրաինայի պետանվտանգության ծառայությունը հայտնել է գաղտնի ահաբեկչության կանխման մասին
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի պետանվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտնել է Լվովի մարզում գաղտնի ահաբեկչության կանխման մասին, փոխանցում է ծառայության կայքը:
Ըստ այդմ՝ ահաբեկչությամբ նախատեսված էին միաժամանակյա պայթյուններ միջազգային երկաթուղային հաղորդակցության երեք հատվածներում: «Հատուկ գործողության շնորհիվ օպերատիվ աշխատողները հայտնաբերել եւ ձերբակալել են ահաբեկչական խմբի հինգ անդամների, որոնք պլանավորել էին միաժամանակ պայթյուններ իրականացնել մարզկենտրոնից դուրս եկող երկաթուղային երեք ուղղություններով»,- հայտնել ՊԱԾ-ից:
ՊԱԾ-ը ձերբակալվածների մասին տվյալներ՝ ներառյալ նրանց ազգությունը, քաղաքացիությունը կամ անունները չի հաղորդել: Միայն հաղորդվում է, որ ահաբեկիչները ձերբակալվել են Լվովի մարզի Դուբլյանա գյուղի մոտ գտնվող կամրջի վրա պայթուցիկ տեղադրելիս:
1
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



