Ուկրաինայի պետանվտանգության ծառայությունը հայտնել է գաղտնի ահաբեկչության կանխման մասին
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի պետանվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտնել է Լվովի մարզում գաղտնի ահաբեկչության կանխման մասին, փոխանցում է ծառայության կայքը:
Ըստ այդմ՝ ահաբեկչությամբ նախատեսված էին միաժամանակյա պայթյուններ միջազգային երկաթուղային հաղորդակցության երեք հատվածներում: «Հատուկ գործողության շնորհիվ օպերատիվ աշխատողները հայտնաբերել եւ ձերբակալել են ահաբեկչական խմբի հինգ անդամների, որոնք պլանավորել էին միաժամանակ պայթյուններ իրականացնել մարզկենտրոնից դուրս եկող երկաթուղային երեք ուղղություններով»,- հայտնել ՊԱԾ-ից:
ՊԱԾ-ը ձերբակալվածների մասին տվյալներ՝ ներառյալ նրանց ազգությունը, քաղաքացիությունը կամ անունները չի հաղորդել: Միայն հաղորդվում է, որ ահաբեկիչները ձերբակալվել են Լվովի մարզի Դուբլյանա գյուղի մոտ գտնվող կամրջի վրա պայթուցիկ տեղադրելիս:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...



