Ուկրաինայի պետանվտանգության ծառայությունը հայտնել է գաղտնի ահաբեկչության կանխման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի պետանվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտնել է Լվովի մարզում գաղտնի ահաբեկչության կանխման մասին, փոխանցում է ծառայության կայքը:
Ըստ այդմ՝ ահաբեկչությամբ նախատեսված էին միաժամանակյա պայթյուններ միջազգային երկաթուղային հաղորդակցության երեք հատվածներում: «Հատուկ գործողության շնորհիվ օպերատիվ աշխատողները հայտնաբերել եւ ձերբակալել են ահաբեկչական խմբի հինգ անդամների, որոնք պլանավորել էին միաժամանակ պայթյուններ իրականացնել մարզկենտրոնից դուրս եկող երկաթուղային երեք ուղղություններով»,- հայտնել ՊԱԾ-ից:
ՊԱԾ-ը ձերբակալվածների մասին տվյալներ՝ ներառյալ նրանց ազգությունը, քաղաքացիությունը կամ անունները չի հաղորդել: Միայն հաղորդվում է, որ ահաբեկիչները ձերբակալվել են Լվովի մարզի Դուբլյանա գյուղի մոտ գտնվող կամրջի վրա պայթուցիկ տեղադրելիս:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



