ԵՄ-ի յոթ երկրներ պլանավորում են դաշինք ստեղծել խիստ խնայողության քաղաքականության դեմ
МЕЖДУНАРОДНОЕ Եվրամիության յոթ երկրներ՝ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Հունաստանը, Պորտուգալիան, Կիպրոսը, Մալթան, պլանավորում են ստեղծել «Եվրոպայի հարավի դաշինք»՝ հանրակցության խիստ խնայողության քաղաքականության դեմ պայքարելու նպատակով: Այդ մասին հայտնել Է «ԵվրԱկտիվ» բրյուսելյան Էլեկտրոնային պորտալը:
Հրատարակության տվյալներով՝ այդ հարցը քննարկելու համար Հունաստանի կառավարությունը հարավային երկրների ղեկավարությանը սեպտեմբերի 9-ին խորհրդաժողովի Է հրավիրել Աթենք: «Այն կենտրոնանալու Է ընդհանուր խնդիրների վրա, որոնք ԵՄ-ի առջեւ ծառացած են տնտեսական, քաղաքական ու ինստիտուցիոնալ մակարդակով, եւ հատկապես խիստ խնայողության, ֆինանսական կարգապահության եւ միգրացիայի հարցերի վրա»,-գրում Է պորտալը:
«ԵվրԱկտիվը» նշում Է, որ ԵՄ-ի՝ հունիսի 28-29-ին Բրյուսելում կայացած վերջին գագաթնաժողովի ժամանակ Հունաստանի եւ Իտալիայի ղեկավարներն արդեն քննարկել են «Եվրոպայի հարավի դաշինքի» ստեղծման հնարավորությունը: «Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան, հավանաբար, պաշտպանում են այդ ուղեգիծը, հատկապես Brexit-ից հետո»,-ընդգծում Է պորտալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Новый год, старые лживые утверждения: куда движется Армения? «Паст»
2
А почему "полномочия имеют"... не имеющие полномочий? "Паст"
3
Новое развитие: резкая оценка со стороны британской платформы - «Паст»
4
Рождественский свет по ту сторону решёток. Репрессии против Армянской Апостольской Церкви - «Паст»
5
Сотрудники Idram стали тайными Дедами Морозами для воспитанников центра дневного ухода «Орран»



