ԵՄ-ի յոթ երկրներ պլանավորում են դաշինք ստեղծել խիստ խնայողության քաղաքականության դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Եվրամիության յոթ երկրներ՝ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Հունաստանը, Պորտուգալիան, Կիպրոսը, Մալթան, պլանավորում են ստեղծել «Եվրոպայի հարավի դաշինք»՝ հանրակցության խիստ խնայողության քաղաքականության դեմ պայքարելու նպատակով: Այդ մասին հայտնել Է «ԵվրԱկտիվ» բրյուսելյան Էլեկտրոնային պորտալը:
Հրատարակության տվյալներով՝ այդ հարցը քննարկելու համար Հունաստանի կառավարությունը հարավային երկրների ղեկավարությանը սեպտեմբերի 9-ին խորհրդաժողովի Է հրավիրել Աթենք: «Այն կենտրոնանալու Է ընդհանուր խնդիրների վրա, որոնք ԵՄ-ի առջեւ ծառացած են տնտեսական, քաղաքական ու ինստիտուցիոնալ մակարդակով, եւ հատկապես խիստ խնայողության, ֆինանսական կարգապահության եւ միգրացիայի հարցերի վրա»,-գրում Է պորտալը:
«ԵվրԱկտիվը» նշում Է, որ ԵՄ-ի՝ հունիսի 28-29-ին Բրյուսելում կայացած վերջին գագաթնաժողովի ժամանակ Հունաստանի եւ Իտալիայի ղեկավարներն արդեն քննարկել են «Եվրոպայի հարավի դաշինքի» ստեղծման հնարավորությունը: «Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան, հավանաբար, պաշտպանում են այդ ուղեգիծը, հատկապես Brexit-ից հետո»,-ընդգծում Է պորտալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



