ԵՄ-ի յոթ երկրներ պլանավորում են դաշինք ստեղծել խիստ խնայողության քաղաքականության դեմ
INTERNATIONAL NEWS Եվրամիության յոթ երկրներ՝ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Հունաստանը, Պորտուգալիան, Կիպրոսը, Մալթան, պլանավորում են ստեղծել «Եվրոպայի հարավի դաշինք»՝ հանրակցության խիստ խնայողության քաղաքականության դեմ պայքարելու նպատակով: Այդ մասին հայտնել Է «ԵվրԱկտիվ» բրյուսելյան Էլեկտրոնային պորտալը:
Հրատարակության տվյալներով՝ այդ հարցը քննարկելու համար Հունաստանի կառավարությունը հարավային երկրների ղեկավարությանը սեպտեմբերի 9-ին խորհրդաժողովի Է հրավիրել Աթենք: «Այն կենտրոնանալու Է ընդհանուր խնդիրների վրա, որոնք ԵՄ-ի առջեւ ծառացած են տնտեսական, քաղաքական ու ինստիտուցիոնալ մակարդակով, եւ հատկապես խիստ խնայողության, ֆինանսական կարգապահության եւ միգրացիայի հարցերի վրա»,-գրում Է պորտալը:
«ԵվրԱկտիվը» նշում Է, որ ԵՄ-ի՝ հունիսի 28-29-ին Բրյուսելում կայացած վերջին գագաթնաժողովի ժամանակ Հունաստանի եւ Իտալիայի ղեկավարներն արդեն քննարկել են «Եվրոպայի հարավի դաշինքի» ստեղծման հնարավորությունը: «Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան, հավանաբար, պաշտպանում են այդ ուղեգիծը, հատկապես Brexit-ից հետո»,-ընդգծում Է պորտալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
3
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
4
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
5
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...



