«Հայ Տեք» կենտրոնը և «Կասպերսկի Լաբորատորիա»-ն պայմանավորվել են խորացնել համագործակցությունը
ОБЩЕСТВО«Հայ Տեք» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամները հուլիսի 21-ին հանդիպել են միջազգային խոշոր հակավիրուսային «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարականության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում կիբեռանվտանգության ներկա վիճակը, կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների պաշտպանությունը և «Հայ Տեք» կենտրոնի շրջանակներում համագործակցության եզրերը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնելու երկկողմ շահավետ համագործակցությունը կրթական և մասնագիտական վերապատրաստման ուղղություններով:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



