«Հայ Տեք» կենտրոնը և «Կասպերսկի Լաբորատորիա»-ն պայմանավորվել են խորացնել համագործակցությունը
SOCIETY«Հայ Տեք» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամները հուլիսի 21-ին հանդիպել են միջազգային խոշոր հակավիրուսային «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարականության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում կիբեռանվտանգության ներկա վիճակը, կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների պաշտպանությունը և «Հայ Տեք» կենտրոնի շրջանակներում համագործակցության եզրերը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնելու երկկողմ շահավետ համագործակցությունը կրթական և մասնագիտական վերապատրաստման ուղղություններով:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



