«Հայ Տեք» կենտրոնը և «Կասպերսկի Լաբորատորիա»-ն պայմանավորվել են խորացնել համագործակցությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայ Տեք» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամները հուլիսի 21-ին հանդիպել են միջազգային խոշոր հակավիրուսային «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարականության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում կիբեռանվտանգության ներկա վիճակը, կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների պաշտպանությունը և «Հայ Տեք» կենտրոնի շրջանակներում համագործակցության եզրերը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնելու երկկողմ շահավետ համագործակցությունը կրթական և մասնագիտական վերապատրաստման ուղղություններով:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



