Զիդան. Հավանում եմ Պոգբային, բայց բարդ է ավելի ուժեղացնել մեր կազմը
СПОРТՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսում դարձյալ անդրադարձել է Թուրինի «Յուվենտուսի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հնարավոր տեղափոխությանը Արքայական թիմ:
«Ես հավանում եմ Պոգբային, նրա որակները, բայց նա այժմ «Յուվենտուսի» խաղացող է: Ես գոհ եմ իմ տրամադրության տակ եղած խաղացողներից: «Ռեալի» կազմը շատ բարդ է ավելի ուժեղացնել: Մենք դեռ նոր ենք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:
Ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը, սակայն այս պահին մենք մեր կազմից գոհ ենք»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
«Ռեալը» նոր մրցաշրջանին պատրաստվում է Կանադայում:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



