Զիդան. Հավանում եմ Պոգբային, բայց բարդ է ավելի ուժեղացնել մեր կազմը
SPORTՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսում դարձյալ անդրադարձել է Թուրինի «Յուվենտուսի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հնարավոր տեղափոխությանը Արքայական թիմ:
«Ես հավանում եմ Պոգբային, նրա որակները, բայց նա այժմ «Յուվենտուսի» խաղացող է: Ես գոհ եմ իմ տրամադրության տակ եղած խաղացողներից: «Ռեալի» կազմը շատ բարդ է ավելի ուժեղացնել: Մենք դեռ նոր ենք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:
Ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը, սակայն այս պահին մենք մեր կազմից գոհ ենք»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
«Ռեալը» նոր մրցաշրջանին պատրաստվում է Կանադայում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



