Զիդան. Հավանում եմ Պոգբային, բայց բարդ է ավելի ուժեղացնել մեր կազմը
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսում դարձյալ անդրադարձել է Թուրինի «Յուվենտուսի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հնարավոր տեղափոխությանը Արքայական թիմ:
«Ես հավանում եմ Պոգբային, նրա որակները, բայց նա այժմ «Յուվենտուսի» խաղացող է: Ես գոհ եմ իմ տրամադրության տակ եղած խաղացողներից: «Ռեալի» կազմը շատ բարդ է ավելի ուժեղացնել: Մենք դեռ նոր ենք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:
Ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը, սակայն այս պահին մենք մեր կազմից գոհ ենք»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
«Ռեալը» նոր մրցաշրջանին պատրաստվում է Կանադայում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



