Երևանյան լճի մոտակայքում խոտածածկ տարածք է այրվել
ОБЩЕСТВОՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 12-ից 13-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, այրվել է 1000 քմ խոտածածկույթ, Մայիսի 9-ի փողոցի վերջնամասում՝ 1200 քմ բուսածածկույթ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Արագածոտնի մարզի Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվել է մոտ 3000 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ մոտ 300 քմ բուսածածկույթ, Արարատի մարզի Վեդի քաղաքի Գառնիկ Գալստյան փողոցի թիվ 19 տան բակում՝ 1500 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



