Երևանյան լճի մոտակայքում խոտածածկ տարածք է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 12-ից 13-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, այրվել է 1000 քմ խոտածածկույթ, Մայիսի 9-ի փողոցի վերջնամասում՝ 1200 քմ բուսածածկույթ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Արագածոտնի մարզի Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվել է մոտ 3000 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ մոտ 300 քմ բուսածածկույթ, Արարատի մարզի Վեդի քաղաքի Գառնիկ Գալստյան փողոցի թիվ 19 տան բակում՝ 1500 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



