Երևանյան լճի մոտակայքում խոտածածկ տարածք է այրվել
SOCIETYՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 12-ից 13-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, այրվել է 1000 քմ խոտածածկույթ, Մայիսի 9-ի փողոցի վերջնամասում՝ 1200 քմ բուսածածկույթ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Արագածոտնի մարզի Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվել է մոտ 3000 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ մոտ 300 քմ բուսածածկույթ, Արարատի մարզի Վեդի քաղաքի Գառնիկ Գալստյան փողոցի թիվ 19 տան բակում՝ 1500 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



