Գրացիանո Պելեն տեղափոխվել է «Շանդուն Լունեն»
СПОРТՉինաստանի առաջնությունը համալրվել է եվրոպական ֆուտբոլի ևս մեկ աստղային խաղացողով: Անգլիական «Սաութհեմփթոն»-ը վաճառել է Գրացիանո Պելեի տրանսֆերը: Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է չինական «Շանդուն Լունեն» ակումբ: Ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր 2,5 տարի ժամկետով: Պելեի տրանսֆերի համար անգլիական ակումբը ստանալու է 15 միլիոն եվրո փոխհատուցում: Իսկ ահա ինքը՝ Գրացիանո Պելեն ստանալու է 40 միլիոն եվրո աշխատավարձ: Այս աշխատավարձով իտալացին դառնում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:
Տեղեկությունը հայտնում է չինական ակումբի պաշտոնական կայքը:
Գրացիանո Պելեն Իտալիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է «Եվրո 2016»-ին և հասցրել դառնալ թիմի հարձակման առաջատարը:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



