Գրացիանո Պելեն տեղափոխվել է «Շանդուն Լունեն»
ՍՊՈՐՏՉինաստանի առաջնությունը համալրվել է եվրոպական ֆուտբոլի ևս մեկ աստղային խաղացողով: Անգլիական «Սաութհեմփթոն»-ը վաճառել է Գրացիանո Պելեի տրանսֆերը: Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է չինական «Շանդուն Լունեն» ակումբ: Ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր 2,5 տարի ժամկետով: Պելեի տրանսֆերի համար անգլիական ակումբը ստանալու է 15 միլիոն եվրո փոխհատուցում: Իսկ ահա ինքը՝ Գրացիանո Պելեն ստանալու է 40 միլիոն եվրո աշխատավարձ: Այս աշխատավարձով իտալացին դառնում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:
Տեղեկությունը հայտնում է չինական ակումբի պաշտոնական կայքը:
Գրացիանո Պելեն Իտալիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է «Եվրո 2016»-ին և հասցրել դառնալ թիմի հարձակման առաջատարը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



