Գրացիանո Պելեն տեղափոխվել է «Շանդուն Լունեն»
SPORTՉինաստանի առաջնությունը համալրվել է եվրոպական ֆուտբոլի ևս մեկ աստղային խաղացողով: Անգլիական «Սաութհեմփթոն»-ը վաճառել է Գրացիանո Պելեի տրանսֆերը: Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է չինական «Շանդուն Լունեն» ակումբ: Ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր 2,5 տարի ժամկետով: Պելեի տրանսֆերի համար անգլիական ակումբը ստանալու է 15 միլիոն եվրո փոխհատուցում: Իսկ ահա ինքը՝ Գրացիանո Պելեն ստանալու է 40 միլիոն եվրո աշխատավարձ: Այս աշխատավարձով իտալացին դառնում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:
Տեղեկությունը հայտնում է չինական ակումբի պաշտոնական կայքը:
Գրացիանո Պելեն Իտալիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է «Եվրո 2016»-ին և հասցրել դառնալ թիմի հարձակման առաջատարը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



