Արամեն նոր զուգերգ է ձայնագրել բելառուս երգչուհու հետ
ФОТОՎերջերս Մոսկվայից Հայաստան վերադարձած հայտնի երգիչ Արամեն օրերս իր երկրպագուներին տեղեկացրեց այն մասին, որ ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանի հետ մեկնում է Բելառուս։
Եվ մինչ երկրպագուները փորձում էին հասկանալ, թե ինչու է իրենց սիրելի երգիչը հայտնվել Մինսկում, ռուսաստանաբնակ երգահան Աննա Հովները Instagram-ում բացահայտել է գաղտնիքը։ Պարզվում է, Արամեն նոր զուգերգ է ձայնագրել բելառուս երգչուհի Անժելիկա Ագրուբաշի հետ, որն ի դեպ, «Եվրատեսիլ 2005»-ին ներկայացրել է Բելառուսը։
«Բռնվեք, շուտով նոր բում կլինի։ Գեղեցկուհի Անժելիկա Ագրուբաշն ու Արամեն կներկայացնեն իրենց նոր երգը՝ «Было и прошло», որի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Աննա Հովներն է»,- իր նոր աշխատանքով պարծեցել է Աննան։
Դե ինչ, սպասենք պրեմիերային։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»
5
Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship



