Արամեն նոր զուգերգ է ձայնագրել բելառուս երգչուհու հետ
PHOTOՎերջերս Մոսկվայից Հայաստան վերադարձած հայտնի երգիչ Արամեն օրերս իր երկրպագուներին տեղեկացրեց այն մասին, որ ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանի հետ մեկնում է Բելառուս։
Եվ մինչ երկրպագուները փորձում էին հասկանալ, թե ինչու է իրենց սիրելի երգիչը հայտնվել Մինսկում, ռուսաստանաբնակ երգահան Աննա Հովները Instagram-ում բացահայտել է գաղտնիքը։ Պարզվում է, Արամեն նոր զուգերգ է ձայնագրել բելառուս երգչուհի Անժելիկա Ագրուբաշի հետ, որն ի դեպ, «Եվրատեսիլ 2005»-ին ներկայացրել է Բելառուսը։
«Բռնվեք, շուտով նոր բում կլինի։ Գեղեցկուհի Անժելիկա Ագրուբաշն ու Արամեն կներկայացնեն իրենց նոր երգը՝ «Было и прошло», որի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Աննա Հովներն է»,- իր նոր աշխատանքով պարծեցել է Աննան։
Դե ինչ, սպասենք պրեմիերային։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



