Արամեն նոր զուգերգ է ձայնագրել բելառուս երգչուհու հետ
ՖՈՏՈՎերջերս Մոսկվայից Հայաստան վերադարձած հայտնի երգիչ Արամեն օրերս իր երկրպագուներին տեղեկացրեց այն մասին, որ ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանի հետ մեկնում է Բելառուս։
Եվ մինչ երկրպագուները փորձում էին հասկանալ, թե ինչու է իրենց սիրելի երգիչը հայտնվել Մինսկում, ռուսաստանաբնակ երգահան Աննա Հովները Instagram-ում բացահայտել է գաղտնիքը։ Պարզվում է, Արամեն նոր զուգերգ է ձայնագրել բելառուս երգչուհի Անժելիկա Ագրուբաշի հետ, որն ի դեպ, «Եվրատեսիլ 2005»-ին ներկայացրել է Բելառուսը։
«Բռնվեք, շուտով նոր բում կլինի։ Գեղեցկուհի Անժելիկա Ագրուբաշն ու Արամեն կներկայացնեն իրենց նոր երգը՝ «Было и прошло», որի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Աննա Հովներն է»,- իր նոր աշխատանքով պարծեցել է Աննան։
Դե ինչ, սպասենք պրեմիերային։
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



