Մարիո Գյոտցեն նախապատվությունը տալիս է «Բորուսիա» վերադառնալուն
СПОРТՄյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն նախապատվությունը տալիս է Դորտմունդի «Բորուսիա» վերադառնալու տարբերակին: Քիչ հավանական է, որ 24-ամյա ֆուտբոլիստն ընդունի Լոնդոնի «Տոտենհեմի» առաջարկը, հաղորդում է Mirror-ը:
Գյոտցեն ցանկանում է հեռանալ «Բավարիայից», քանի որ թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին եւս երաշխիք չի տվել, որ նա տեղ կունենա հիմնական կազմում: Նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անցած մրցաշրջանում տեղ չէր տալիս Գյոտցեին մեկնարկային կազմում:
2014-ին «Բորուսիայից» «Բավարիա» տեղափոխված Գյոտցեն Գերմանիայի անցած առաջնությունում մասնակցել է 14 հանդիպման, խփել է երեք գոլ, կատարել է չորս գոլային փոխանցում:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



